Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Պատմական ակնարկ

Արտադրամասը հիմնադրվել է 1987 թ. Դանիելյանների ընտանիքի կողմից , որպես ” Հախս” արտադրական կոպերատիվ: 1998թ. վերաձևավորվեց որպես  “Սևան -7” ՍՊԸ, իսկ ավելի ուշ 2003 թվականից “Դան-Դեսերտ” ՍՊԸ: Ի սկզբանե ընկերությունը մասնագիտացվել է հրուշակեղենի արտադրության մեջ , ժամանակի ընթացքում փոփոխելով արտադրանքի տեսականու կազմը :

Մեր առանձնահատկությունները՝

Դան Դեսերտի արտադրատեսակները մշտապես առանձնացել են իրենց յուրահատուկ համով, որը պայմանավորված է բազմատեսակ կրեմների պատրաստման հեղինակային տեխնոլոգիաներով և բաղադրամասերով: Տորթերը և խմորեղենները առանձնանում են նաև յուրօրինակ տեսքով և ձևավորմամբ՝ ինչը էլ ավելի գեղեցկացնում է ձեր տոնական սեղանը:

Ինչու ընտրել մեզ

Բարի համբավ, անկրկնելի համ, բարձր որակ, սննդի անվտանգության նորմերի պահպանում, պահպանման ժամկետների մշտական վերահսկում և մատչելի գներ:

” Դան Դեսերտի” թխվածքները ստեղծվում են բացառապես ընկերության բարձրակարգ տեխնոլոգների կողմից , որոնք հենվում են ինչպես սեփական մեծ փորձի այնպես էլ միջազգային թրենդների վրա: Ընկերության տեխնոլոգները պարբերաբար մասնակցել են սեմինարների Եվրոպական երկրներում(Ավստրիա, Գերմանիա), իրենց հետ բերելով հրուշակագործության նոր գաղափարներ և հմտություններ:

Հրուշակեղենի արտադրության և վաճառքի ժամանակակից շուկան շատ մեծ է,սակայն ո՞ւմ վստահել:

Վստահել կարելի է միայն շուկայում երկար ժամանակ աշխատող և որոշակի հեղինակություն ունեցող ընկերություններին: Մեր ընկերությունը մասնագիտացված է տորթերի և խմորեղենների արտադրության մեջ, որն ունի մոտ 30 տարվա պատմություն: Ընկերությունն այսօր շուկայում հանդես է գալիս մոտ 60 տեսակի սերիական  տորթերով և խմորեղենով, ինչպես նաև ամենատարբեր բարդության տոնական տորթերի պատրաստմամբ: Օգնագործելով միայն բարձրորակ հումք և հեղինակային բաղադրատոմսեր ու տեխնոլգիաներ Դան-Դեսերտի արտադրանքը դարձրել են մրցունակ և ճանաչված արդի շուկայում:

Մեր ընկերությունում աշխատում են մեծ փորձ ունեցող  հմուտ հրուշակագործներ: Թիմի անդամները չեն բավարարվում ձեռք բերվածով և մշտապես նորացնում ու զարգացնում են իրենց արտադրական գիտելիքները՝ ձգտելով կատարելության: Աշխատանքային պրոցեսում մշտապես տիրում է բարձր բարոյահոգեբանական մթնոլորտ, ինչը անմիջականորեն պայմանավորում է արտադրանքի բարձր որակը : Թիմը ապահովված է սննդի արտադրության համար նորագույն սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով:

Պատրաստել և հրամցնել համեղ, բարձրորակ և բոլորին  հասանելի  թխվածքներ, որը կապահովի բարձր    տրամադրություն ու հաճելի զգացողություններ:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.