Առաքման պայմաններ

Մեր առաքման ծառայությունն աշխատում է 10:00 - 20:00, կիրակի ՝ 11։00-20:00 , ներառյալ տոնական օրերը: Առաքումն իրականացվում է մեր ընկերության առաքիչների կողմից ցանկացած հասցեով Երևան քաղաք տարածքում: Առաքումն իրականացվում է պատվերն ստանալուց հետո առավելագույնը 3 ժամվա ընթացքում։

Ճիշտ նշեք ստացողի հասցեն

Խնդրում ենք ուշադիր լինել, երբ նշում եք ստացողի հասցեն և հեռախոսահամարը: Որպեսզի Ձեր պատվերն առաքվի ճիշտ ժամանակին, խնդրում ենք համոզվել, որ բաց չեք թողել մի քանի կարևոր մանրամասներ`
Եթե տորթը պետք է առաքվի հյուրանոց, ապա նշեք ստացողի անունը, ցանկալի է նաև հյուրանոցային համարը:

Սխալ հասցե ներկայացնելու դեպքում

Այն դեպքում, երբ առաքումը չի իրականացվել պատվիրատուի կողմից գոյություն չունեցող կամ թերի հասցեի տրամադրման պատճառով, ապա մենք կտեղեկացնենք  Ձեզ, թե որ հասցեում և որ ժամերին ստացողը կարող է վերցնել իր քաղցրավենիքը, եթե մինչ այդ մեզ չի հաջողվել կապ հաստատել Ձեզ հետ:

Եթե ստացողը տանը չէ

Եթե ինչ-որ պատճառով ստացողը տանը չէ, հրուշակեղենը տրվում են տան անդամներին, հարևաններին կամ գործընկերներին: Եթե հրուշակեղենը հնարավոր չէ տալ որևէ մեկին, մենք կապնվում ենք պատվիրատուի հետ, հետագա ցուցումներ ստանալու նպատակով:

Տեղեկացում առաքումից հետո

Պատվերը ստացողին հանձնելուց անմիջապես հետո դուք կտեղեկանաք այդ մասին Էլ. Փոստի հաղորդագության միջոցով:

Վարչական շրջան Առաքման արժեք
Աջափնյակ 500 ֏
Մալաթիա Սեբաստիա 500 ֏
Դավիթաշեն 600 ֏
Արաբկիր 600 ֏
Կենտրոն 600 ֏
Շենգավիթ 600 ֏
Քանաքեռ-Զեյթուն 700 ֏
Ավան 700 ֏
Նորք Մարաշ 700 ֏
Նոր Նորք 700 ֏
Էրեբունի 700 ֏
Նուբարաշեն 1000 ֏
Ջրվեժ 1000 ֏

Պատվերի դադարեցումը

Եթե ինչ-որ պատճառով Դուք ցանկանում եք դադարեցնել կամ փոփոխություն մտցնել Ձեր պատվերում, ապա խնդրում ենք հնարավորինս շուտ մեզ տեղեկացնել այդ մասին: Մենք անմիջապես կընդունենք պատվերի դադարեցման կամ փոփոխելու Ձեր հայցը այն պայմանով, որ այն ներկայացված լինի մինչ ապրանքի առաքումը կամ խմորեղենի պատրաստման պահը: Այդ իսկ պատճառով հարկավոր է առնվազն 24 ժամ առաջ զգուշացնել պատվերի փոփոխման կամ չեղյալ համարելու մասին և 24 ժամ առաջ պատվերը դադարեցնելու դեպքում հաճախորդը կստանա գումարի 90% փոխհատուցում:

Պատվերը չի կարող չեղյալ համարվել և գումարն որևէ կերպ փոխհատուցվել, եթե խմորեղենը արդեն պատրաստված է ստացողին առաքելու համար:

ԴԱՆ ԴԵՍԵՐՏ

Բարի համբավ, անկրկնելի համ, բարձր որակ, սննդի անվտանգության նորմերի պահպանում, պահպանման ժամկետների մշտական վերահսկում և մատչելի գներ