Պայմաններ և դրույթներ

 

Դան Դեսերտ առևտրային կազմակերպության, այսուհետ՝ «Վաճառող», https://dandessert.am   կայքում (այսուհետ՝ «Կայք») տեղադրված ցանկացած պատվեր, բացառապես կարգավորվում է սույն Վաճառքի ընդհանուր պայմաններով և դրույթներով, որն անհրաժեշտ է ուշադիր կարդալ: Պատվերի տեղադրումը ենթադրում է նախնական ծանոթություն՝ վաճառքի ընդհանուր պայմաններին և դրույթներին (այսուհետ՝ Պայմաններ և դրույթներ) և դրանց լիարժեք ու անդառնալի ընդունում: Կայքի արդյունարար կոդը (Source code), տեքստերը, պատկերները և այլ տարրերը հանդիսանում են Վաճառողի բացառիկ սեփականությունը: Կայքի ամբողջ բովանդակությունը պաշտպանված է Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքով: Ապրանքային նշանները չեն կարող կրկնօրինակվել, ներբեռնվել, վերարտադրվել, օգտագործվել, փոփոխվել կամ որևէ այլ կերպ տարածվել, եթե նախապես ձեռք չի բերվել Դան Դեսերտ ընկերության կողմից թույլտվություն՝ դրանց օգտագործման վերաբերյալ:

Հոդված 1. Վաճառքի պայմանների և դրույթների ընդունում

Սույն Պայմանների և դրույթների առարկայի նպատակն է սահմանել կողմերի իրավունքները և պարտականությունները Վաճառողի կողմից առաջարկված ապրանքների հեռատարած վաճառքի համատեքստում: Գնորդը ընդունում է, որ ծանոթացել է և համաձայն է սույն Պայմաններին և դրույթներին՝ պատվերը հաստատելիս: Իր պատվերի ցանկացած հաստատում նշանակում է Պայմանների և  դրույթների ընդունում՝ առանց բացառության:

Վաճառողը ցանկացած պահի իրավունք ունի Պայմանների և դրույթների նորովի վերաձևակերպման կամ փոփոխման: Փոփոխության դեպքում կկիրառվեն այն Պայմանները և  դրույթները, որոնք ուժի մեջ կլինեն  պատվերի գրանցման օրը:

Հոդված 2. Վաճառողի նույնականացում

«Դան Դեսերտ» ՍՊԸ
Հասցե` ՀՀ, Երևան, Մարտիրոսյան 20
Հեռ. +374 (10) 39 89 44
ՀՎՀՀ՝ 01202897
Բանկային տվյալներ`
Կոնվերս բանկ ՓԲԸ Հ/Հ 1390062758070100
Էլ.կայք: https://dandessert.am

Հոդված 3. Ապրանքի գինը և պատվերների ընդհանուր գումար

3.1. Ապրանքի վաճառքի գին է համարվում Գնորդի գնում կատարելու պահին Կայքում ցուցադրված գինը:

Վաճառքի գինը ներառում է ԱԱՀ-ն, սակայն չի ներառում առաքման գինը, վերջինս հաշվարկվում է լրացուցիչ կերպով:

3.2. Պատվերի ընդհանուր գումարը

Պատվերի ընդհանուր գումարը՝ նրա  վերջնական գինն է հայկական դրամով, ներառյալ փաթեթավորման ու առաքման ծախսերը:

Հոդված 4: Պատվիրում

Պատվերի առցանց գրանցման կարգը ներառում է հետևյալ քայլերը.

Քայլ 1: Ապրանք(ներ)ի ընտրություն

Կայքում ցանկացած ապրանք ունի  լուսանկար/ներ,  նկարագրություն, հավելյալ տեղեկույթ /չափ, նյութ, կշիռը և այլն) և վաճառքի գին:

Քայլ 2: Առաքման ծախսերը

Մուտքագրված տեղեկատվությունը, ինչպես նաև առաքման եղանակները, հնարավոր ժամանակացույցն ու ծախսերը տեղադրված են կայքում: Գնորդը հավաստիանում է, որ իր  մուտքագրած ամբողջ տեղեկությունը ճիշտ է /կոնտակտային տվյալները, առաքման հասցեն և այլն) և ընտրում է առաքման նախընտրելի եղանակը համապատասխան ժամանակացույցի և ծախսերի:

Քայլ 3:  Պատվերի հաստատում

Գնորդը ստուգում է իր պատվերի մանրամասները, ըստ անհրաժեշտության ուղղում է սխալները:
Գնորդը, սույն Պայմաններին և դրույթներին ծանոթանալով և համաձայնելով, հաստատում է իր պատվերը, և մուտք է գործում վճարում կատարելու էջը:

Քայլ 4:   Վճարում

Պատվերի առցանց վճարումը կատարվելու է բացառապես բանկային քարտով: Գնորդը կատարում է իր պատվերի առցանց վճարումը՝ մուտքագրելով  իր բանկային տվյալները /քարտի համար, քարտապանի անուն ազգանուն, CVV կոդ  և վավերականության ժամկետը/ և վերջնական հաստատում: Եթե համապասխան բանկը մերժում է վճարումը, պատվերը հանվում է ավտոմատ կերպով:

Հոդված 5. Պատվերի հաստատում

Վճարումը կատարելուց հետո Գնորդը ստանում է իր պատվերի էլ. փոստով հաստատումը: Այս էլ-նամակը Գնորդի համար հանդիսանում է առցանց գնման ապացույցը, որն, ինչպես Վաճառողն է խորհուրդ տալիս, անհրաժեշտ է պահպանել:

Հաստատման նամակն արձանագրում է պատվերի ստացումը և պարունակում է հետևյալ տարրերը.

– պատվերի համարը

–  պատվերի ամսաթիվը

–  ձեռքբերված ապրանքի(ների) հիմնական հատկանիշները

–  պատվերի ընդհանուր գումարը և Գնորդի ընտրած վճարման եղանակը

– Գնորդների սպասարկման կենտրոնի կոնտակտային տվյալներ

Հոդված 6. Ձեռքբերված ապրանքի վերադարձման կարգ

Գնված ապրանքի վերադարձը կամ փոխարինումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սահմանված կարգով:

Նշում. Եթե առաքման ընթացքում ապրանքը(ները) վնասվել  կամ ջարդվել են, Գնորդը կարող է  կապ հաստատել մեր կազմակերպության գնորդների սպասարկման կենտրոնի հետ:

/Հեռ.: +374 010 39 89 44,  Էլ. Փոստ: info@dandessert.am /

Հոդված 7. Վճարման եղանակ

7.1 Վճարման ձևերը

7.1.1 Առցանց վճարման դեպքում ընդունվում են հետևյալ բանկային քարտերը`  VISA / MASTERCARD / ARCA / և Իդրամ էլեկտրոնային դրամապանակ:

7.1.2 Գնորդը ունի հնարավորություն ընտրել վճարում տեղում տարբերակը, որի ընտրության դեպքում պարտավորովում է կատարել վճարում մեր ընկերության առաքիչին:

Վճարումը բացառապես կատարվում է ՀՀ դրամով:

7.2 Վճարային գործարք

Գնորդը երաշխավորում է Վաճառողին, որ ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները՝ օգտագործելու ընտրված վճարային եղանակը: Եթե քարտի օգտագործումը մերժվում է վճարային կենտրոնի կողմից, ապա պատվերը ավտոմատ կերպով չեղյալ է համարվում:

Գնորդին խնդրում ենք տպել այն գործարքի ապացույցը, որը կցուցադրվի էկրանին՝   պատվերի փաստացի վճարումից հետո:

Հոդված 8.  Առաքում

Պատվիրված իրերը առաքվում են Գնորդին`համաձայն հետևյալ պայմանների.

9.1. Առաքման ժամանակահատվածները

Պատվիրված իրերի առաքման ժամանակահատվածները կարող են տարբերվել կախված առաքման հասցեից:

Առաքման ծառայությունն աշխատում է 10:00 – 21:00՝ ներառյալ տոնական օրերը: Առաքումն իրականացվում է մեր ընկերության առաքիչների կողմից ցանկացած հասցեով Երևան քաղաք տարածքում: Առաքումն իրականացվում է պատվերն ստանալուց հետո 3 ժամվա ընթացքում։

Հոդված 9. Պատասխանատվություն

Կայքի սեփականատեր Վաճառողը պարտավորվում է բացառապես հետևել Հայաստանում գործող օրենսդրական կամ կարգավորիչ դրույթներին:

Վաճառողը պատասխանատվություն չի կրում Գնորդի կողմից Վաճառքի ընդհանուր Պայմաններ և Դրույթներին  չծանոթանալու և դրանից բխող խնդիրների համար:

Վաճառողը պատասխանատվություն չի կրում  ֆորս մաժորի դեպքում՝ ինչպես սահմանված է Պայմաններ և Դրույթների  Հոդված 11-ում:

Վաճառողը պատասխանատվություն չի կրում համացանցային խաթարումների /ծառայության ընդմիջում, արտաքին ներխուժում կամ համակարգչային վիրուսների առկայություն / հետևանքով առաջացած խնդիրների համար:

Հիպերտեքստային հղումները կարող են Գնորդին կապել Կայքից դուրս գտնվող այլ վեբկայքերի հետ: Վաճառողը հրաժարվում է որևէ պատասխանատվությունից, եթե այդ կայքերի բովանդակությունը հակասում է գործող իրավական և կարգավորիչ դրույթներին:

 

Հոդված 10. Ֆորս մաժոր

Սույն պայմաններով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմաններով նախատեսված պարտավորությունները ստանձնելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:

Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմաններով սահմանված պարտավորությունների կատարումը:

 

Հոդված 11. Անձնական տվյալների պաշտպանությունը

Գնորդից ստացած անձնական տվյալները պահանջվում են պատվերների վերամշակման և առաքման, ինչպես նաև առաքման անդորրագրերի ու հաշիվ-ապրանքագրերի պատրաստման համար: Գնորդների տրամադրած տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի: (Տե՛ս Գաղտնության քաղաքականություն)

 

Հոդված 12. Պայմանների և դրույթների ամբողջականությունը

Կողմերը գիտակցում են, որ Վաճառքի ընդհանուր Պայմանները և դրույթները կազմում են նրանց միջև ամբողջ համաձայնությունը:

Հոդված 13. Վեճերի լուծումը և կիրառելի օրենսդրությունը

Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում: Վաճառողի համակարգչային համակարգերում պահվող պատվեր(ներ)ի գրանցման, վաճառքի գործարքների տվյալները, ապացույց կհամարվեն կողմերի միջև ծագած վեճերի դեպքում: