Առաքման պայմաններ
Ճիշտ նշեք ստացողի հասցեն
Խնդրում ենք ուշադիր լինել, երբ նշում եք ստացողի հասցեն և հեռախոսահամարը: Որպեսզի Ձեր պատվերն առաքվի ճիշտ ժամանակին, խնդրում ենք համոզվել, որ բաց չեք թողել մի քանի կարևոր մանրամասներ`
Եթե տորթը պետք է առաքվի հյուրանոց, ապա նշեք ստացողի անունը, ցանկալի է նաև հյուրանոցային համարը:
Սխալ հասցե ներկայացնելու դեպքում
Այն դեպքում, երբ առաքումը չի իրականացվել պատվիրատուի կողմից գոյություն չունեցող կամ թերի հասցեի տրամադրման պատճառով, ապա մենք կտեղեկացնենք Ձեզ, թե որ հասցեում և որ ժամերին ստացողը կարող է վերցնել իր քաղցրավենիքը, եթե մինչ այդ մեզ չի հաջողվել կապ հաստատել Ձեզ հետ:
Եթե ստացողը տանը չէ
Եթե ինչ-որ պատճառով ստացողը տանը չէ, հրուշակեղենը տրվում են տան անդամներին, հարևաններին կամ գործընկերներին: Եթե հրուշակեղենը հնարավոր չէ տալ որևէ մեկին, մենք կապնվում ենք պատվիրատուի հետ, հետագա ցուցումներ ստանալու նպատակով:
Տեղեկացում առաքումից հետո
Պատվերը ստացողին հանձնելուց անմիջապես հետո դուք կտեղեկանաք այդ մասին Էլ. Փոստի հաղորդագության միջոցով:
Վարչական շրջան | Առաքման արժեք |
---|---|
Աջափնյակ | 600֏ |
Մալաթիա Սեբաստիա | 600֏ |
Դավիթաշեն | 700֏ |
Արաբկիր | 700֏ |
Կենտրոն | 700֏ |
Շենգավիթ | 700֏ |
Քանաքեռ-Զեյթուն | 800֏ |
Ավան | 800֏ |
Նորք Մարաշ | 800֏ |
Նոր Նորք | 800֏ |
Էրեբունի | 800֏ |
Նուբարաշեն | 1100֏ |
Ջրվեժ | 1100֏ |
Պատվերի դադարեցումը
Եթե ինչ-որ պատճառով Դուք ցանկանում եք դադարեցնել կամ փոփոխություն մտցնել Ձեր պատվերում, ապա խնդրում ենք հնարավորինս շուտ մեզ տեղեկացնել այդ մասին: Մենք անմիջապես կընդունենք պատվերի դադարեցման կամ փոփոխելու Ձեր հայցը այն պայմանով, որ այն ներկայացված լինի մինչ ապրանքի առաքումը կամ խմորեղենի պատրաստման պահը: Այդ իսկ պատճառով հարկավոր է առնվազն 24 ժամ առաջ զգուշացնել պատվերի փոփոխման կամ չեղյալ համարելու մասին և 24 ժամ առաջ պատվերը դադարեցնելու դեպքում հաճախորդը կստանա գումարի 90% փոխհատուցում:
Պատվերը չի կարող չեղյալ համարվել և գումարն որևէ կերպ փոխհատուցվել, եթե խմորեղենը արդեն պատրաստված է ստացողին առաքելու համար: