Ի սկզբանե ընկերությունը մասնագիտացվել է հրուշակեղենի արտադրության մեջ, ժամանակի ընթացքում փոփոխելով արտադրանքի տեսականու կազմը: Ընկերությունը իր առաջնահերթությունն է համարում արտադրանքի բարձր որակի ապահովումը, որը հնարավոր է դառնում բարձրորակ հումքի օգտագործմամբ և խիստ վերահսկողությամբ: Բարձր որակավորում և երկար տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից ֆիրմային տեխնոլոգիաների կիրառումը արտադրանքին հաղորդում են յուրահատուկ համ, որով և այն տարբերվում է շուկայում առկա նմանատիպ այլ արտադրանքներից:
Այսօր արդեն Դան-Դեսերտը ունի 50-ից ավելի տորթերի և խմորեղենի տեսականի, որը կարելի է ձեռք բերել ինչպես ընկերության ֆիրմային խանութ-սրահներից, այնպես էլ հանրապետության քաղաքների մի շարք սուպերմարկետներից: Մեզ մոտ ընդունվում են նաև ցանկացած տեսքի տոնական (հարսանեկան,մանկական) տորթերի պատվերներ:
Ինչո՞ւ մենք
Դան Դեսերտի հրուշակեղենը միշտ առանձնացել է իր յուրահատուկ համով, ինչը պայմանավորված է հեղինակային տեխնոլոգիաներով և բաղադրատոմսերով պատրաստված տարբեր կրեմների օգտագործմամբ: Յուրահատուկ դիզայնով տորթերն ու խմորեղենը հիանալի ձևավորում են Ձեր տոնական սեղանի համար:
Պրոֆեսիոնալ թիմ
Մեր թիմում աշխատում են մեծ փորձ ունեցող հմուտ հրուշակագործներ, որոնք չեն բավարարվում ձեռք բերվածով և անընդհատ թարմացնում և զարգացնում են իրենց արտադրական հմտություններն ու գիտելիքները `ձգտելով առավելագույնի:
Արդյունավետ աշխատանք
Աշխատանքային գործընթացի արդյունավետությունը կանխորոշված է բարոյահոգեբանական բարձր մթնոլորտով, որն ուղղակիորեն որոշում է արտադրանքի բարձր որակը:
Ժամանակակից սարքավորումներ
Թիմը հագեցված է ժամանակակից արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներով և ապահովված է նորմատիվային պայմաննորով։