Սպառողների միության այցը Դան Դեսերտ ընկերություն

Սպառողների միություն-ը 2019թ.-ի փետրվարին իր հերթական շրջայցը կատարեց Դան Դեսերտ – ի արտադրամասում:
Շրջայցի ընթացքում այցելուներին ներկայացվեցին արտադրական գործընթացները, ուսումնասիրեցին սանիտարա-հիգիենիկ նորմերի պահպանման մեղանիզմները, պահեստային և սառնարանային պայմանները։Համապատասխան մասնագետի կողմից ուսումնասիրվեցին արտադրության մեջ օգտագործվող հումքերի որակական հատկանիշները, պատրաստի արտադրանքի պիտակավորման լիարժեքությունը :
Շրջայցի ընթացքում ուշադրություն է դարձվել արտադրամասի օդափոխանակությանը, լվացման պրոցեսներին, ախտահանիչ նյութերի կիրառման պարբերականությանը և սննդի պահեստավորման պայմաններին:
Ամփոփելով շրջայցի արդյունքները մեր ընկերությունը արժանացավ դրական և բարձր գնահատականի: